Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Գիտական խորհրդի արտահերթ նիստին մասնակցեցին ԿԳՆ և ԱՆ նախարարները

ԵՊԲՀ. Գիտական խորհրդի արտահերթ նիստին մասնակցեցին ԿԳՆ և ԱՆ նախարարները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա են որոշակի խնդիրներ՝ բուհում դասապրոցեսի, քննությունների կազմակերպման, կրեդիտների հաշվարկման հետ կապված: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ այդ խնդիրների լուծումները քննարկել նաև ձեզ հետ: Եվ քանի որ ԵՊԲՀ-ը պրոֆիլային բուհ է, և միջգերատեսչական շփումներ է առաջացնում, խնդրել եմ այս հանդիպմանը ներկա գտնվել նաև առողջապահության նախարարին»,-դիմելով ներկաներին՝ նշել է Արայիկ Հարությունյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին անդրադարձել է որակյալ կադրերի պատրաստման, կլինիկական օրդինատուրայի տեղերի և ծրագրերի, մասնագիտությունների բաշխման խնդիրներին: Նրա խոսքով՝ հետայսու Առողջապահության նախարարությունը, ԿԳՆ-ի և բուհի հետ համատեղ, առավել ակտիվ ներգրավվածություն է ունենալու բազմաթիվ գործընթացներում:

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի պատմությունը, որոշակի վիճակագրական տվյալներ, ինչպես նաև բուհի զարգացման հեռանկարները:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարներին: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են բուհական համակարգում սպասվող փոխությունների ընթացքի, կրթության ֆինանսավորման, գիտության հիմնախնդիրների, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման, որակյալ կադրերի պատրաստման, ընդունելության քննությունների կազմակերպման, ինչպես նաև ոչ պետական բժշկական ուսհաստատությունների լիցենզավորման հետ կապված հարցեր:

Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը միտված է մեծացնել կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական ռեսուրսները, սակայն արդյունավետ օգտագործելու համար դրանք պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ: Նա նաև նշել է, որ տարեցտարի գիտությունը հեռացել է բուհերից, որը բացասական ազդեցություն է ունեցել բարձրագույն կրթության ոլորտի վրա: «Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր, որի արդյունքում կբարձրանա նաև կրթության ընդհանուր որակը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման, բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների մեծացման, մրցակցային դաշտի ապահովման և այլ հարցերի:
- See more at: http://www.ysmu.am/hy/content/gitakan_khorhrdi_artahert_nistin_masnakcecin_kgn_ev_an_nakhararnery/#sthash.pmsICIyZ.1gUVM68N.dpuf

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ